Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ Ը

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Մթին գիշեր էր: Շահզադէի հարեմխանայի գոյնզգոյն, ապակեզարդ լուսամուտները վառվումէին կա-խարդական լուսով: Ծառերի խորհրդական սօսափյունը, շադրուանների ներդաշնակ խոխոջմունքը, գիշերապահ զինւորների ազդարար նշանախոսումթիւնները, նրանց հարա—հրոցը՝ տալիս էին այդ ցաւերով ու զուարճութեամբ լի բնակարանին մի դյութական բնավորութիւն…: 

Ամեն մի հարեմի սենեակից լսելի էր լինում մի առանձին ձայն՝—մի տեղ մանկահասակ աղախինները հնչեցնում էին թմբուկ, գայիրայ եւ քաման, եւ իւրեանց տիրուհուն պար էին ածում: Մի տեղ վըշտալի հարեմը, միայնակ նստած իւր սենեակի լուսամուտի հանդէպ, փափուկ մատները վազեցնումէր թառի լարերի վերա եւ տխուր ձայնով երգում էր իւր կորսուած սերը…: Մի այլ սենեակում ձայրը շարժում էր իւր զավակի օրօրոցը եւ նանիկ էր կարդում: Մի այլ տեղ աւելի հասակաւոր հարեմը՝ լի բարեպաշտական զգացմունքներով՝ իւր գիշերային նամազն էր կատարում: Մի խօսքով, ամեն ինչ շարժողութեան մէջ էր, ամեն տեղ եռ էր գալիս հարեմական կեանքն իւր ուրախ, տրտում, գեղածիծաղ եւ արտասուելի տրամադրութեան մէջ… 

Մի սենեակում միայն տիրել էր խորին լռութիւն եւ աղօտ լուսով վառվումէր ճրագը: Ոչ ոք չէր համարձակվում մօտենալ այդ բնակարանին. ամբողջ ամրոցի մէջ տարածուել էր լուր, թէ այնտեղ հաւաքուել էին չար ոգիները: 

Այդ Զէյնաբ-խանումի սենեակն էր:

Անհամբեր, լի հոգեկան քաղցր վրդովմունքով, «մինին» պասում էր նա այն ժամուն իւր նուիրական օթեակումը…: Հոլանի թեւքը նեցուկ տուած գեղեցիկ գլխին, նստած էր նա, եւ արձակ ծամերն ալիքաւոր հոսանքով թափվել էին կիսամերկ կուրծքի վերա: Սենեակի մէջ տիրում էր խորին լռութիւն: Միայն ժամացուցի կանոնաւոր չըկչըկոցը ներդաշնակումէր նորա սրտի ամեն մի զարկի հետ, երբ նա մտածում էր, թէ երբ կը լրանայ տասներկու ժամը… 

Վերջապէս մտածեց նա իւր հոգեկան ամբոխմունքը մի փոքր ցրուել թամբաքուի ծխով: Այդ պատճառով ձայն տուեց՝— Սայի՛դ: 

Իսկոյն դռները յետ գնացին, եւ եթովպացու սեւ կերպարանքը նկարուեցավ սենեակի մռայլի մեջ: 

—Մի ղէյլան:

Սայիդը գլուխ տալով հեռացավ: 

Նա կանգնեցապ ոտքի վերա եւ ուզում էր մօտենալ բաց լուսամուտին մի փոքր թարմ օդ ծծել: Նորա կլասիկական հասակը նոյն ժամուն նմանութիւն էր բերում մի հաւերժահարսնի, որ կարծես, դեռ նոր վեր էր բարձրացել ծովային փրփուրներից: Ոսկի թելերով նխշած կարճլիկ չափքանը խիստ նեղ կերպով սեղմուած էր նազուք մէջքին: Եվ ամպի պէս փքուած շալվարները լայն բացուածքով հասնում էին մինչեւ բուորովին մերկ սրունքները: Թափանցիկ շապիկը հազիվ սքօղումէր մարմարեայ կուրծքը, որոյ վերա գոհարեղէն մանեակը վառվում էր աստղերի նման: Նա նստեց պատուհանի հանդեպ, երբ Սայիդը մատուց ղէյլանը: 

—Սայիդ, Մարջանն ասա՞ց քեզ, թէ այս գիշեր մենք մի հիւր պետք է ընդունենք:

—Ասաց, տիրուհի: Ես բոլորը գիտեմ, պատասխանեց եթովպացին խորհրդաւոր ձայնով: 

—Դու արթուն կաց, որ «նորա» գալուստը չարգելուի: 

—Ես հսկում եմ որպէս սատանայ: Քանի րոպէ առաջ բոլոր հարեմխանան կատուի զգուշութեամբ շրջակայեցի: Այս գիշեր չղջիկներն էլ կարծես չեն համարձակվում ձեր բակին մօտենալ; Չար ոգիների սարսափը տիրել է ամենի վերա: Ծերունի Հեյդարը բռնուած է մի անասելի երկիւղով: Ես տեսայ նորան, ա՛խ, ո՜րպես աղոթում էր նա իւր սենեակում… 

Մի ուրախ ժպիտ շարժեց խանումի վարդագոյն շրթունքը եւ մարգարտեայ ատամները դուրս երեւացին, որպէս սադաֆը կարմիր բուսթի միջից: 

—Այդ լա՛ւ է…խօսեց նա, Մարջանը շատ խորամանկութեամբ հնարել է իւր ֆէնդ ու ֆէլը…

—Նա շատ սատանայ է, տիրուհի։ Պատասխանեց Սայիդը, կամենալով այդ խօսքով արտասանել Մարջանի անսահման գիտութեւնը: 

—Դորա համար էլ դու սիրում ես նորան: Այդպես չէ՞: 

Եթովպացին ոչինչ չը պատասխանեց, բայց նորա խոշոր աչքերի սպիտակուցները շողացին, որպէս մի զույգ աստղեր սեւ ամպերու ճեղքից: 

Պատի ժամացույցը տասներկու անգամ զարկեց իւր մուրճը: Յանկարծ ամրոցի դրսից լսելի եղավ գիշերային բուի ձայնի հնչումները, որպես թէ թռչունը մօտենումէր իւր որսին: 

—Մարջանն եկավ։ Ասաց Սայիդը իւր լսելիքն աւելի լարելով:

Բուի ձայնը կրկնուեցավ:

—Նա որսը իւր հետն է բերում, ասաց Սայիդը եւ շուտով դուրս գնաց իւր տիրուհու սենեակից: 

Նոյն րոպէին Զեյնաբ-խանումի բակում լսելի եղավ մի այլ թռչունի ձայն, որ նմանում էր գիշերապահ կռունկի ձայնին: Առաջին ձայնը պատասխանեց նորան եւ իսկոյն լռեց: Վերջինը Սայիդի սիգնալն էր: 

Եթովպացի պատանին դուրս վազեց հարեմխանայից եւ շուտով հայտնվեցավ ամրոցի դռանը: Երկու ստուերներ դուրս երեւացին խաւարի միջից, մինը մօտեցավ Սայիդին եւ փոխեցին նորա հետ մի քանի խոսքեր նեգրեան լեզուով: 

Նոքա երեքը միասին դիմեցին դէպի ամրոցը: 

—Ո՞վ է այդ կինը, հարցրուց հարեմխանայի դըռնապանը: 

—Կախարդը, — պատասխանեց Մարջանը: 

Ներքինին ոչինչ չը խօսեց եւ ներս թողեց: 

Քանի րոպէից յետոյ «կախարդը» յայտնուեցավ Զեյնաբ-խանումի սենեակումը: Մարջանը իսկույն վայր թողեց լուսամուտների վարագուրները եւ հեռացաւ: 

Կախարդի արտաքին կերպարանքը բոլորովին համապատասխան էր իւր կոչմանը: Նորան չէր կարելի որոշել մի ցիգան պառավից իւր ֆալ բացելու բոլոր օտարոտի պարագաներով: Իսկ երբ նա ձգեց չարսաւը եւ երեսկալն, որոնցով ծածկուած էր, երեւան եղավ մի վայելչակազմ տղամարդ, կողքից քարշ ընկած դաշույնով եւ գոտիումը խրած մի զույգ ատրճանակներով: 

Զէյնաբ-խանումը տեսնելով իւր ցանկութեան առարկան, իսկոյն վազեց եւ փաթաթուեցավ նորա վզով: Երկար այնպէս գրկախառնուած մնացին նրանք եւ լուռ ու մունջ վայելում էին իրանց սրտի բերկրութիւնը…